Ուրեմն ֆեյսբուքահայ տարաբնույթ և տարակարծիք ընկերներ ջան բոլորդ էլ այս կամ այն չափով տեղյակ եք Սիրիայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին:Մի ամբողջ երկիր կանգնած է հումանիտար աղետի եզրին կամ անցել է այդ շեմը :Այդ երկրում ապրում են մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներ, որոնց հետ մենք կապված ենք հոգևոր, մշակութային, բարեկամական թելերով:Բնականաբար նրանցից շատերի մոտ ցանկություն կառաջանա այս դժվար օրերին տեղափոխվել Հայաստան ժամանակավորապես կամ ընդմիշտ ինչը շատ բնական է: արի ու տես, որ մեր կողքին կա մի բիզնես կառույց Արմավիա անունով, որը որոշել է այս մարդկանց դժբախտության հաշվին գերշահույթ ստանալ և կրկնակի անգամ թանկացրել է Հալեպից-Երևան ժամանող ինքնաթիռի տոմսի արժեքը:Անձամբ ես չեմ պատրաստվում հանդուրժել այս ճղճիմ քայլը և հայտարարում եմ բոյկոտ այս կազմակերպությանը մինչև նա չի վերանայել իր վարքը և նաև Չորեքշաբթի Հուլիսի 25-ին ժամը 11-ին Արմավիայի կենտրոնական գրասենյակի առաջ Նալբանդյան 23 բողոքի ակցիա կանեմ՝ պահանջելով վերանայել Երևան -Հալեպ -Երևան չվերթի արժեքը: Յուրքանչյուրիս անձնական պահվածքից այս երկրում շատ բան կարող է փոխվել :Մի խոսքով եթե ժամանակ ունեք կառաջարկեմ միանալ անհատապես թե խմբերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել