Այս լուսանկարը հաճախակի է հայտնվում համացանցում: Միշտ առանց որևէ մեկնաբանությունների և միշտ բուռն էմոցիաներ է առաջացնում: Մենք որոշեցինք պարզել, թե ով է այս հերոսական վետերանը: Նրա անունն է Անատոլի Լեոպոլդովիչ Գոլիմբիևսկի: Նա «Сообразительный» կործանիչի շարժիչագործն էր: Նա միակն էր, ով Ցեմեսյան ծովախորշում տեղի ունեցած մարտի ժամանակ ողջ էր մնացել ամբողջ խմբից: Անատոլի Գոլիմբիևսկին ծովային հետևակի առաջին դեսանտի կազմում էր, երբ նրանք իջան Նովորոսիսկի շրջաններից մեկում: Տեղի ունեցած ճակատամարտից հետո նրան անգիտակից վիճակում գտել էին մարտի դաշտում՝ ձեռքերի և ոտքերի հատվածում լուրջ վնասվածքներով: Թբիլիսիի հիվանդանոցում քաջ նավաստիի կյանքը փրկեցին: Սակայն նա կորցրեց ոտքերը: Չնայած բոլոր դժվարություններին՝ նավաստին կյանքի հանդեպ չէր չարացել և հույսով լի էր մնացել: Նա կարողացել էր գրավել ավագ բուժքույր վրացուհի Միրցայի սիրտը և ամուսնանալ նրա հետ: Նրանց դուստրը՝ Տամարան, թոռնիկ էր լույս աշխարհ բերել: Անատոլի Գոլիմբիևսկին նույնիսկ հասցրել էր տեսնել իր ծոռնիկին:  

Հարկ է նշել, որ նրա քաջարի արարքի մանրամասները պահպանվել միայն «Сообразительный» կործանիչի նախկին հրամանատար Ս.Ս.Վորկովի մեմուարներում: Ականատեսից ավելի ստույգ ոչ ոք չի կարող պատմել դեպքի մասին: «Նովորոսիսկի շրջաններից մեկում Անատոլի Գոլիմբիևսկուն ընդունեցին կուսակցություն: Նա անվախ կերպով մարտնչում էր և առաջ էր շարժվում: Միայն առաջ, թշնամու ուղղությամբ: Գոլիմբիևսկին ընկավ հրանոթային կրակոցների տակ: Ոտքի կանգնեց և կրկին ընկավ: Նա շոշափեց ծունկը և զգաց, որ այն ամբողջովին արնաշաղախ է:

Կռճտացնելով ատամները՝ նա սկսեց սողալ այն կողմ, որի ուղղությամբ բոլորը վազեցին: Շուտով Գոլիմբիևսկին սողալով հասավ մինչև թշնամու բունկերը, որն արդեն զբաղեցրել էին 13 վիրավոր դեսանտային զինվոր, և նրանց հետ միասին երկու օր պահեց պաշտպանությունը: Երրորդ օրը, երկու ոտքով վիրավոր լինելով, նա սողաց դեպի հրթիռային բույնը: Գոլիմբիևսկին կարողացավ զարմանալի ճշգրտությամբ ուղիղ նշանակետի վրա գցել ռումբը:

Թշնամու փամփուշտը վիրավորեց նրա աջ ձեռքը: Գոլիմբիևսկին վերադարձավ զինակիցների մոտ: Ողջ էին մնացել միայն չորսը: Միայն թեժ մարտի յոթերորդ օրը նրան գտան և տեղափոխեցին հիվանդանոց: Գելենջիկի հիվանդանոցում բուժզննումից հետո բժիշկն ասաց. «Հարկավոր է անդամահատում: Դուք համաձա՞յն եք»:

«Ապրել եմ ցանկանում»,- պատասխանեց Գոլիմբիևսկին:

Անատոլի Գոլիմբիևսկին ապրեց մինչև 80 տարեկան՝ իր շուրջբոլորը գտնվող մարդկանց վարակելով կենսասիրությամբ և լավատեսությամբ: Նրա «ոսկի ձեռքերը» գտան իրենց գործածությունը չափագիտություն համալսարանում, որտեղ նա ողջ կյանքն աշխատեց որպես առաջատար ինժեներ և հազարավոր մեխանիզմներ, սարքեր և սարքավորումներ պատրաստեց: Քաղաքում և դեպի ամառանոց նա երթևեկում էր սեփական մեքենայով, որը փոխել էր մեխանիկական կառավարման»:  

«Ես հպարտ եմ,- ասում էր նա,- որ ազգությամբ ծովային ազգից եմ: Ես հավատում են մեր ռազմածովային նավատորմի անկոտրուն ուժին և առաջընթացին: Հավատում են մեր դրոշի՝ ծովային տերության դրոշի անսասանությանը»:

P.S.  Այս լուսանկարը, որտեղ Նախիմյան ուսումնարանի շրջանավարտներն իրենց սպայի գլխավորությամբ պատիվ են տալիս վետերան Գոլիմբիևսկուն, արվել էր 1989թ.-ին՝ Լենինգրադում՝ լուսանկարիչ Իվան Կուրտովոյի կողմից:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել