2 «Հորինիր մեծ սուտ, պարզ ձևակերպիր, շարունակ կրկնիր այն, և ի վերջո նրանք կհավատան դրան»: Ադոլֆ Հիտլեր


 24  «Մահը բոլոր խնդիրների լուծումն է: Չկա մարդ` չկա խնդիր»: Իոսիֆ Ստալին

 2 «Դու չես կարող փամփուշտից արագ վազել»: Իդի Ամին


 22  «Ամբողջ մոլորակի վրա Լիբիայից ժողովրդավարական պետություն չկա»: Մուամմար Քադաֆի


 21  «Քաղաքականությունն այն է, երբ ասում ես, թե պատրաստվում ես մի բան անել, մինչդեռ բոլորովին այլ բան ես մտադիր անել: Այնուհետև ոչ անում ես այն, ինչ ասել ես, և ոչ էլ այն, ինչ մտադրված էիր անել»:  Սադդամ Հուսեյն


 20  «Քաղաքականությունը պատերազմ է առանց արյունահեղության, իսկ պատերազմը՝ քաղաքականություն արյունահեղությամբ»: Մաո Ցզեդուն


 19  «Ես երդվել եմ միայն ազատ ապրել, նույնիսկ եթե զգամ մահվան դառը համը, ես չեմ ցանկանում մեռնել ստորացված կամ խաբված»: Ուսամա բեն Լադեն


 18  «Միակ սպիտակամորթ մարդը, ում կարող ես վստահել, մեռած սպիտակամորթն է»: Ռոբերտ Մուգաբե 


 17  «Գաղափարներն ավելի հզոր են, քան զենքերը: Մենք թույլ չենք տալիս մեր թշնամուն զենք ունենալ, ինչո՞ւ պետք է թույլ տանք նրանց գաղափարներ ունենալ»: Իոսիֆ Ստալին


 16  «Այժմ, երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ հնազանդության ու հրամաններին հետևելու կյանքը շատ հարմարավետ է: Այսպիսի կյանքով ապրելը մարդու մտածելու կարիքը նվազեցնում է մինիմումի»: Ադոլֆ Իքմեն


 15  «Ինձ համար կարևոր չէ նրանց հարգանքը, քանի դեռ նրանք վախենում են ինձնից»: Կալիգուլա


 14  «Ժողովրդավարությունը գեղեցիկ է տեսության մեջ, գործնականում այն մոլորություն է»: Բենիտո Մուսոլինի


 13  «Ատրճանակով մեկ մարդը կարող է կառավարել 100 անզեն մարդու»: Վլադիմիր Լենին


 12  «Ճնշումների ենթարկվող ժողովուրդը միայն պայքարի միջոցով կարող է ազատագրել ինքն իրեն: Սա պարզ ճշմարտություն է, որն ապացուցվել է պատմության կողմից»: Կիմ Իլ Սունգ


 11  «Եթե նա ոչ մի օգուտ չի տալիս՝ ոչ մի շահ չունի նրա ապրելը և կորուստ չի լինի նրա մահը»: Փոլ Փոթ


 10  «Ես բռնապետ չեմ, պարզապես դեմքս է մռայլ»: Ավգուստո Պինոչետ


 9  «Ես էմոցիաներն օգտագործում եմ շատերի համար ու բանականը պահում քչերի համար»: Ադոլֆ Հիտլեր


 8  «Եթե մենք իմանայինք մեզ հետ պատահող ամեն ինչի իմաստը, այնժամ ոչինչ իմաստ չէր ունենա»: Իդի Ամին


 7  «Հաճախակի կրկնվող սուտը ճշմարտություն է դառնում»: Վլադիմիր Լենին


 6  «Հեղափոխությունը խնձոր չէ, որ ընկնի, երբ հասունանա: Դու պետք է ստիպես, որ այն ընկնի»: Չէ Գեվարա


 5  «Երբեք մի խանգարիր թշնամուդ, երբ նա սխալ է թույլ տալիս»: Նապոլեոն Բոնապարտ


 4  «Ես քննադատության առարկա եմ աշխարհում, սակայն կարծում եմ՝ եթե ինձ քննարկում են, նշանակում  է՝ ես ճիշտ ուղու վրա եմ»: Կիմ Ջոնգ Իլ


 3  «Աշխարհը ձի հեծած գրավելը հեշտ է, ձիուց իջնելն ու կառավարելն է դժվար»: Չինգիզ Խան


 2  «Ես ոչ մի պատճառ չեմ տեսնում, թե մարդը ինչու չի կարող նույնքան դաժան լինել, որքան բնությունն է»: Ադոլֆ Հիտլեր


 1  «Մեկ մահը ողբերգություն է, մեկ միլիոնը` վիճակագրություն»: Ջոզեֆ Ստալին


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել