Հայաստանի Հանրապետությունը բարոյական պարտականություն ունի Սիրիահայոց առջև, բացի այդ պարտավոր է միջոցառումների նախնական ծրագրեր ունենալ Սիրիական իրադարձությունների կանխատեսանելի ցանկացած զարգացումների համար քանի, որ դրանք այս կամ այն չափով շոշափելու են ոչ միայն Սիրիահայոց այլ նաև Հայաստանահայոց անմիջական շահերը, պարտավոր է հաշվետու լինել մինչ այժմ իրականացրած քայլերի շուրջ: Սակայն մինչ այժմ ՀՀ կառավարությունը ոչ միայն էական քայլեր չի արել վերը նշված խնդրի շուրջ այլ նույնիսկ լայնաշրջանակ քննարկումներ չի սկսել Սիրիահայոց խնդիրները հասկանալու, դարմանելու վերաբերյալ, հնարավոր զարգացումներին ՀՀ հասարակական կարծիքը պատրաստելու ուղղությամբ:Միակ արձագանքը Հայաստանից եղել է Հալեպ -Երևան ավիատոմսերի թանկացումը, որն էլ արվել է իբր թե Հայաստանի Պետության կողմից չվերահսկվող բիզնես կառույցի կողմից:Այդ իսկ պատճառով ես մասնակցելու Հուլիսի 19-ին ժամը 10:30-ից կառավարության գլխավոր շենքի մոտից սկսվող «ես Սիրիահայերի կողքին եմ» միջոցառմանը որպեսզի Հայաստանի կառավարությանը կրկին հիշեցվի և պարտադրվի իրականացնելու իր գործառույթները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել