Ցանկացած ոք, ով մեզանում մտնում է քաղաքականություն, պիտի աչքի առաջ ունենա Նժդեհի այս խոսքը: Ու եթե մտնողը Նժդեհից ուժեղ չէ ու չի գտել Նժդեհի ճակատագրին չարժանանալու հնարը, ջախջախվելու է անդունդ նետված մարդու պես... /օրինակները թվարկիր ինքդ/:
-----
Ժողովուրդ, ինձ լքելուց, ինձ դավաճանելուց առաջ զլացար իմ խնդիրը կատարել: Դու չուղարկեցիր վարպետներիդ բութ գործիքներով հանելու իմ աչքերը, կուրացնելու ինձ, որ չտեսնեմ քո գլխին գալիք զուլումը, քո բարոյական անկումը: Ներում եմ, թեև պատմությունը չի ների քեզ և խնդրում, երբ ինձ սպանված տեսնես, դիակս թաղիր Խուստուփի ամենաբարձր կատարին, որտեղից երևա ինձ և Կապանը, և Գենվազը, և Գողթանը, և Գեղվաձորը: Իսկ մինչ այդ, հայացքդ մի կտրիր Խուստուփից: Որքան հաճախ, որքան շատ նայես այդ սեգ ու սև ամպերով ծածկված սարին, այնքան շուտ կգա, կհասնի փրկությունդ:
Աստված և իմ սերը քեզ հետ, ապերախտ ժողովուրդ:

Գարեգին Նժդեհ
1920 թվական, սեպտեմբերի 17
---------
ՀԳ. Եթե ի հայտ է գալիս առաջնորդ, ապա համեմատիր նրան Նժդեհի հետ. եթե զիջում է նրան՝ տուն ուղարկիր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել