2 օր է՝ հետևում եմ, թե ինչպես է տարածվում կեղծ տեղեկատվություն այն մասին, թե իբր հայկական ջոկատներ են մեկնել Քեսաբ և կռվում են թշնամու(!!!) դեմ: Ցավալի է, որ այս տեղեկությունները տարածվում են կայծակնային արագությամբ: Անգամ բերվում են հաստատումներ` ինչ-ինչ մարտիկների հետ հեռախոսազրույցներ, նկարներ, սքայփ և այլն...
Համակարգիչների ետևում նստած` շատերն անգամ չեն էլ գիտակցում, թե ինչ վտանգի առաջ են կանգնեցնում մեր հայրենակիցներին: Կարծես մի ոգևորություն է տիրել` մենք միասնական ենք, մենք ուժեղ ենք, մենք հզոր ենք, մենք ունենք գաղտնի ջոկատներ.. 
Այո, մենք միասնական ենք ու հզոր, և կոնկրետ Քեսաբի հարցում այդ ուժը եկեք օգտագործենք ճիշտ ուղղությամբ` օգնելով մեր հայրենակիցներին: Հավատացեք՝ նրանք ապրում են իրական պատերազմական պայմաններում` ոչ վիրտուալ, ոչ երևակայան, ոչ համակարգչային խաղերի և ոչ էլ մարտաֆիլմերի մեջ: Հնարավոր Չէ ցանկացած պահի անջատել այդ «կռիվ կինոն»: 
Խնդրում եմ, կոչ եմ անում, պահանջում եմ, ինչպես՝ ուզում եք ընկալեք, դադարեցրեք այսօրինակ տեղեկատվության տարածումը, մարդիկ կանգնած են իրական վտանգի առջև..

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել