Թուրքիան շարունակում է Քեսաբի հարցով քարոզչական հակագրոհը: 2-3 օր առաջ թուրքական հեղինակավոր լրատվամիջոցները տարածին Սիրիայից Թուրքիա անցած քեսաբահայ տարեց քույրերի՝ Թիթիզյանների պատմությունը, ըստ որի, նրանք սեփական կամքով ցանկացել էին Թուրքիա տեղափոխվել, իսկ Քեսաբը գրաված իսլամիստներն էլ նրանց ցանկությունը կատարել էին և փոխանցել նրանց թուրքական կողմին:

Այս անգամ էլ թուրքական պետական լրատվամիջոցներն ավելի մեծ խումբ ընդունելու մասին տեղեկություններ են տարածվում: Նյութին կից տարածվում են նաև լուսանկարներ, որտեղ տեսախցիկների առաջ պատկերված է, թե Թուրքիայում ինչ հարգանքով և հոգատարությամբ ընդունում են Քեսաբից տեղափոխված հայերին: Ըստ թուրքական TRT-ի՝ 18 հոգու:

Ինչպես գիտենք, մարտի 21-ի գրոհից հետո Քեսաբում մնացել էին տարեց հայեր, որոնց էլ այժմ իսլամիստներն ու Թուրքիան փորձում են օգտագործել քարոզչական նպատակով՝ ի հակադրություն Թուրքիայի դեմ սկսված արշավի:

Սպասենք թուրքական ֆիլմի նոր սերիաներին:

Միակ դրական փաստն այստեղ այն է, որ գոնե այս մարդկանց դաժանաբար չեն սպանել, ինչն իսլամիստների սիրելի զբաղմունքներից է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել