Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո ոմանք փորձում են «ետմահու» գնահատել արդեն նախկին վարչապետին՝ նրա անձը և գործունեությունը: Գործունեության արդյունքների մասին Հայաստանի բնակչություն դեռ երկար է հիշելու ու ոչ միայն հիշելու է, այլև ամեն օր զգալու է իր կաշվի վրա, սակայն անձի գնահատականն ավելի բարդ խնդիր է, որովհետև Տիգրան Սարգսյանը, ի տարբերություն իր նախորդների՝ վարչապետ Սերժ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի ևՎազգեն Սարգսյանի, ավելի բարդ կերպար է: Եթե նախորդները «ծանրաբեռնված» չէին ինտելեկտուալ պաշարով և որպես կերպարներ բավականին պարզ էին և հասկանալի միջին վերցված հայի համար, ապա մեր հերոսն ավելի բարդ կերպար է: Շատերը նրան համարում են արմտամետ և արևմտյան արժեքների կրող, սակայն մոռանում են, որ այնուամենայնիվ նա Արևմուտքում չի կրթություն ստացել, այլ Ռուսաստանում, իսկ ռուսական արևմտամետներն ունեն որոշակի արանձնահատկություններ, որով նրանք տարբերվում են բուն Արևմուտքի «արևմտամետներից»: Տիգրան Սարգսյանի տարեկից և բիզնեսում կարճ ժամանակահատվածում մեծ հաջողությունների հասած ռուսական արևմտամատների ամենասիրելի հերոսը, ըստ վիճակագրության, Օստապ Սուլեյման Բերտա Մարիա Բենդեր բեյն է, կամ ավելի կարճ՝ Օստապ Իբրահիմովիչը, ով, իմիջիայլոց, լավ կիթառ էր նվագում: Եթե մեր ժամանակակիցը լիներ, հաստատ ռոքի սիրահար կլիներ, որովհետև Օստապ Իբրահիմովիչն իր բնույթով պահպանողական չէր և բաց էր ինովացիաների առջև:
Բենդերը զուտ գրական հերոս չէր, այլ սովետական տեխնիկական կրթություն ունեցող ինտելիգենտի հերոսն էր: Օստապ Իբրահիմովիչն անկասկած ինտելիգենտ էր, հետաքրքրասեր, կրեատիվ, ում բախտը չէր բերել ժառանգություն ստանալու հարցում, սակայն նա երազում էր հասնել հաջողության: Սովետական ինտելիգենտի համար, ով չէր ցանկանում, կամ չէր կարողանում կոմերիտական կարիերա անել, սակայն չէր ցանկանում նաև մի որևէ գիտահետազոտական ինստիտուտում կյանքը մաշեցնել, Բենդերը ապրելու լավագույն ճանապարն էր ցույց տալիս: Խարրդային Միության անկումից հետո Բենդերի հետևորդների համար մեծագույն հնարավորություններ բացվեցին: Պատահական չի, որ հայտնի օլիգարխներ Խոդորկովսկու, Աբրամովիչի, Բերեզովսկու, ետսովետական պետական և քաղաքական բազմաթիվ գործիչների սիրելի հերոսը հենց նա էր: 
Որն էր Օստապի կյանքի փիլիսոփայությունը: Ցանկացած գնով հասնել ֆինանսական հաջողության, բայց այդ հաջողության հասնելու ճանապարհը պետք է լինի ստեղծագործական, որովհետև Օստապը տարբերվում էր սովորական ժուլիկներից՝ Շուրայից և Պանիկովսկուց, նրանով, որ չէր ընդունում ոչ պարզ կողոպուտը, ոչ էլ պարզ գողությունը: Նրան պետք էին սրամիտ կոմբինացիաներ: Նա դրանով ինքնահաստատվում էր: Եթե Բենդերը մեր ժամանակակիցը լիներ, նրա գործունեությունը հենց օֆշորում կծավալվեր: Սակայն Օստապ Իբրահիմովիչի բախտը, ժամանակի առումով չէր բերել: Նա վատ վերջացրեց իր կյանքը, սակայն նրա աշակերտների բախտը բերել է: Չկա «երկաթյավարագույրը» և անիմաստ է որոնել Կորեյկոյին: Օստապին պետությունը խանգարում էր իր գործունեությունը ծավալելու համար, իսկ մեր ժամանակներում պետությունը և բյուջեն բաց է նրա աշակերտների համար:

Հ.Գ. Բենդերը դեմ չէր լինի ոչ միայն շախմատի դասեր տալ, այլև դասախոսություն կարդալ կով կթելու մասին: Եվ իր մոտ դա շատ լավ կստացվեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել