Ում-ում, բայց առյուծների ֆանատ Լյովիկ Զուրաբյանին ընդդիմադիրի շապիկի մեջ երբեք էլ չեմ կարողացել պատկերացնել: Օֆիսային այս մկնիկը պարզապես ստեղծված չէ պայքարի, միտինգների ու ցույցերի համար: Փառք Աստծո, պարոնը վերջիվերջո ինքն իրեն դա խոստովանել է: Իսկ այ Կոնյակի տաք գործարանում 20 սմ-անոց աթոռի վրա նստելն ու ժողովրդի հետ, ժողովրդի համարի առաջ խունջիկ-մունջիկ գալը, Զոհրաբյանի բամբ ձայնով զմայլվելն ու քոմփլեմենթար Օսկանյանի հետ սեթևեթելն իսկը նրա հագով է: Ու կարծես թե Լյովիկը ամոթխած օրիորդի դերում իրեն լավ էլ հարմարավետ է զգում:
Իսկ ժամանակին էս հերոսը դուխ էր անում Նիկոլի հետ ոտք մեկնել: Ու մեզ էլ քիչ մնար համոզեր, որ ընտրության առաջ ենք կանգնած՝ Նիկոլի՞ հետևից գնանք, թե՝ իր: Մեկը լիներ ասեր, տո այ ալամեզոն, մի քեզ նայի, Նիկոլին նայի, բա դուք նո՞ւյն կալիբրի եք: Լավ է, որ Նիկոլն էս տարբերությունը հետագայում հստակ ձևով ցույց տվեց:
Փաշինյանի վարքով ու խոսքով միայն հիանալ կարելի է: Մարդը ոնց կա, ճիշտն ասում է ու չի վախենում իրերն իրենց անուններով կոչել: Քեֆս գալիս է, թե ոնց է առանց սեռ, տարիք, ռասսա ու կուսակցական պատկանելիություն հաշվի առնելու դաժանորեն անցնում բոլոր նրանց վրայով, ովքեր ժողովրդի ոտքը տրորել կհամարձակվեն: Ստորացում-շոուներ դեռ ինչքան ենք տեսնելու ու վայելելու մեզ գռփողների ամոթից կարմրատակած դեմքերը:
Իսկ ո՞ւր է էս ընթացքում սուպեր ընդդիմադիր Լյովիկը: Ծառուկյանի կարմիր կոշիկնե՞րն է փայլեցնում: Լերմոնտովը կենդանի լիներ, մի լավ բանաստեղծություն կգրեր՝ Смерть оппозиционера վերնագրով: Լյովիկը հիմա փոշի է դարձել, կլոր զրո ու վաղուց արդեն բաշարել է հիասթափեցնել մեծ Լևոնի խորհրդով իր հետևից գնացող վերջին հատուկենտ քաղաքացիներին: Դե բա ի՞նչ էր ուզում: Էս թվին ո՞ր մի նազիր-վեզիրն է հարգված:
Կարծում եք պատահակա՞ն էր, որ քաղաքացի Զուրաբյանը հրաժարվեց մարտի 22-ի միտինգին ելույթ ունենալ իր արյունակից եղբայր քաղաքացի բաբայանների կողքին: Պարզապես ամոթ էր ու արդեն ասելիք էլ չկար: Բացի դա, միտինգին էդքան մարդ շարողը չէր կարող ռիսկի դիմել ու թույլ տար, որ ժողովուրդը պամիդորներով ծեծեր ու հայհոյեր բեմում կանգնածին: Իսկ որ ժողովուրդը Լյովիկին հայհոյել գիտի, դա արդեն գիտենք: Էսպիսի դեպքեր վերջին շրջանում ինչքան ուզես:



