Esem.am-ը գրում է.

Երգիչ Միհրան Ծառուկյանն այսօր գիշեր է վերադարձել եվրոպական շրջագայությունից և մեծ ոգևորությամբ առաջինը ESem.am-ին է պատմել իր տպավորությունների, հետաքրքիր օրերի մասին:)

Միհրան Ծառուկյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Արամեն, Գուրգեն Դաբաղյանը հանդես են եկել Եվրոպայի ութ քաղաքներում՝ Բրյուսելում, Ամստերդամում, Լոնդոնում, Բորդոում, Լիոնում, Մարսելում, Վարշավայում, Վիեննայում:

Միհրանի փոխացմամբ՝ քսանօրյա շրջագայությունը շատ հետաքրքիր է անցել: «Ես առաջին անգամ էի Եվրոպայում հանդես գալիս համերգներով և շատ տպավորված եմ: Համերգները տեղի էին ունենում ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին, տեղից տեղ գնալը փոքր-ինչ հոգնեցուցիչ էր, սակայն այդ հոգնածությունը շատ հաճելի էր:),- ասաց երգիչն ու հավելեց, որ հանդիսատեսը շատ ջերմ է եղել: - Հանդիսատեսի մեջ շատ մեծ կարոտ կար: Կային քաղաքներ, որտեղ շատ քիչ էին համերգներ լինում, մարդիկ արդեն մոռացել էին, թե որ թվականին են վերջին անգամ համերգի եղել և շատ  ոգևորված էին: Դե պատկերացրեք, թե ինչպես կանցներ այդ համերգը»: Երգիչը խոստովանեց, որ երկու քաղաքում հանդիսատեսը փոքր-ինչ «եվրոպականացված» է եղել, սակայն չնշեց, թե որ քաղաքներում. «Հայերն ավելի ջերմ, տաքարյուն են, եվրոպացիներն ավելի հանգիստ բնավորություն ունեն: Հիմնականում հանդիսատեսը շատ ակտիվ էր, այդ երկու քաղաքում մի փոքր տարբերվում էր. հավանաբար, մարդիկ երկար էին այնտեղ ապրել և «եվրոպականացվել»»:

 

Խոսելով տոմսերի սպառվելու մասին՝ երգիչը նշեց, որ կային քաղաքներ, որտեղ հայերը քիչ էին, սակայն այդ օրն այլ դահլիճ ազատ չէր եղել և կազմակերպիչները ստիպված էին եղել շատ մեծ դահլիճ վերցնել. «Բնականաբար, այդ դահլիճները լրիվ չէին լցվել, սակայն հիմնականում տոմսերը վաճառված էին. և՛ կազմակերպիչներն էին գոհ, և՛ հանդիսատեսը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել