Panorama.am-ը գրում է.
Հայոց ցեղասպանության ճանաչումն անհրաժեշտ է, բայց ոչ բավարար: Այս մասին գրում է «The Armenian reporter» պարբերականը:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով:
«2015թ Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Թուրքիայի առաջնորդները միջազգային հանրության կողմից լուրջ ճնշումների դեմ առ դեմ են կանգնել: Պետք է առերեսվել երկրի թշվառ անցյալին և ճանաչել Ցեղասպանությունը:Հայոց ցեղասպանության վերաբերյալ վերջին ժամանակներում մի շարք Եվրոպական պետությունների առաջնորդներ հայտարարություն են տարածել»,- գրել է պարբերականն ու մեջբերումներ արել:
«Թուրքիա կատարած իր այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահը Ֆրանսուա Օլանդն առանց ցեղասպանության տերմինն օգտագործելու կոչ է արել Թուրքիայի առաջնորդներին դիմակայել իրենց պատմությանը:
Նման մի քայլ էր կատարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հանդիմանել էր Էրդողանին` Հայոց ցեղասպանության հարցում ժխտողական քաղաքականությունը շարունակելու համար և կոչ արել «առերեսվել պատմության հետ» :
Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը ավելի հեռու է գնացել և օգտագործել Ցեղասպանություն բառը»:
Աղբյուրը գրում է, թե ակնկալվում է հարյուրամյակին ընդառաջ միջազգային ճնշումներն ավելի ինտենսիվ են դառնալու. «Եթե նման ճնշումները պետք է թուրք ղեկավարներին դրդեն ընդունել ջարդերի հարցում Օսմանյան կառավարության մեղավորությունը կամ նույնիսկ ցեղասպանության փաստը, ապա դա բավարար չի լինի հայ ժողովրդի պահանջների համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



