Տևական ժամանակ է, ինչ «32 ատամ» ակումբը եթեր չի հեռարձակվում: Ո՞րն էր պատճառը, որ աստիճանաբար «32 ատամը» վերածվեց «32 թատրոն»-ի:
Այս և մի շարք այլ հարցերի շուրջ ArmStar.am-ը զրուցեց «32 ատամ» ակումբի գեղարվեստական ղեկավար Վահագն Գրիգորյանի հետ:

Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ «32 ատամ» ակումբը միշտ փոփոխվող խմբով է աշխատել, էկրաններին միշտ նոր մարդիկ, նոր դեմքեր: Մշտական թիմով աշխատանքը չէ՞ր ստացվում ձեզ մոտ:
«32 ատամ» ակումբ հումորային հաղորդում ունենալը և պահելը միշտ բարձր վարկանիշի վրա դա շատ դժվար բան է Հայաստանում: Դրա համար պետք են թարմացումներ, նոր կերպարներ, որպեսզի մարդկանց չհոգնեցնենք: 32-ը նախագիծ է ցանկացած մարդու համար, ով իր մեջ հումոր ունի, երգիծանք հասկացողությանը ծանոթ է և կարողանում է արտահայտվել այդ ժանրի մեջ: Մենք միշտ համագործակցել ենք տաղանդավոր մարդկանց հետ: Ոմանց մոտ ստացվել է, ոմանց մոտ՝ ոչ:

Ինչպե՞ս ստեղծվեց «Մի անգամ անտառում» ներկայացումը և արդյո՞ք ռիսկային չէր նոր ժամանակակից կերպարների ներկայացումը նման ձևաչափի մեջ:
«Մի անգամ անտառում» ներկայացման գաղափարը առաջացավ մայրաքաղաքի բոլոր թատրոնների մանկական ներկայացումները նայելուց հետո: Դրանք տեսնելուց հետո հասկացա, թե ինչպիսի անգույն իրավիճակ է տիրում այսօրվա մեր մանկական ներկայացումներում և փորձեցի անել նոր բան ժամանակի հետ համահունչ: Հաշվի առնելով նաև այն փաստը, որ երեխաս արդեն ունի իր նախասիրություններն ու հետաքրքրություններնի, տեսնելով նաև նրան, հասկացա, թե ինչ է հետաքրքրում այսօրվա սերնդին, ինչ է պետք, որ նա տեսնի և իմանա:
Շարունակությունն` այստեղ