1in.am-ը գրում է.

Եվրոպացի սոցիոլոգները հարցում են կատարել՝ ի՞նչն է մարդուն աշխարհում ամենից շատ նարդայնացնում թեմայով: Առաջին տեղում հայտնվել է չիփսերի խրթխրթոցը: Հետազոտության մասնակիցների մեծ մասը խոստովանել են, որ կատաղում են՝ լսելով, թե կողքից ինչպես է մեկը չիփս խրթխրթացնում ու ճռճռացնում տուփը՝ հայտնում է Mirror.-ը:

Աշխարհի ամենատհաճ երևույթների ցուցակում են հայտնվել նաև բաց բերանով ծամելու՝ որոշ մարդկանց սովորությունը, մարդիկ, ովքեր բանկոմատից գումար հանելու մի քանի փորձից հետո երկար սպասում են, որ բանկոմատը կտրոնը տա:

Բացի բանկերից՝ հերթեր են գոյանում նաև խանութներում, որտեղ շատերին նյարդայնացնում են այն մարդիկ, որոնք դրամապանակը հանում են միայն այն ժամանակ, երբ վաճառողն ասում է գումարի չափը: «Կարելի է մտածել՝ նրանք չէին սպասում, թե իրենցից գումար կվերցնեն գնումների համար»,- ասում են հարցվածները:

Բացի դրանից՝ շատերն իրենց շատ անհարմար են զգում, երբ ներկա են լինում անծանոթ մարդկանց խոսակցությանը: «Ինձ հետաքրքիր չեն դիմացի տղամարդու և նրա տնօրենի հարաբերոթյունները: Թող դրսում խոսեն»,- ասել են հարցվածները:

Ցանկում նշվել է աշխարհի ամենանյարդայնացնող մոտ 100 երևույթ: Դրանցից են՝ չափազանց դանդաղ հետիոտները, մայթով ընթացող հեծանիվները, մարդիկ, որոնք ուսի կողքով նայում են Ձեր գրքին, դատարկ վագոնոմ Ձեր կողքին նստած ուղևորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել