
1. 100 գրամ այրած կամֆորան և կատվախոտը կարող են նույնիսկ մեծ տարածքը ձերբազատել ճանճերից և մոծակներից:

2. Մանր կտրատեք թխենու և արոսենու տերևները և շփեք մարմնի բաց հատվածները:


3. Մեխակի, ռեհանի, անիսոնի և էվկալիպտի եթերային յուղերը: Տարածեք այն մարմնի բաց հատվածներին կամ կրակի աղբյուրի մեջ՝ բուխարու, խարույկի, մոմի կամ տաքացված տապակի մեջ: Թրջեք բամբակն այս յուղերից մեկով և դրեք պատուհանագոգի վրա:

4. Սենյակում դրեք կտտկենու թարմ ճյուղեր. նրանց, ինչպես նաև լոլիկի տերևների հոտը վախեցնում է մոծակներին:

5. Եթե որոշել եք ժամանակ անցկացնել բնության գրկում՝ խարույկի մեջ գիհի ճյուղեր գցեք:

6. Մայրու յուղի հոտը վանում է ոչ միայն մոծակներին, այլև ճանճերին և ուտիճներին:

7. Ոչ մի միջատ մի մոտենա Ձեր դեմքին, եթե լվացվեք օշինդրի արմատներից պատրաստված թուրմով (կտրատված մի բուռ արմատի վրա 1.5 լ ջուր լցրեք, եռացրեք և թողեք 20-30 րոպե, որ սառչի):

8. Երբ Ձեզ մոտ վերջանա էլեկտրական ֆումիգատորի հեղուկը, մի շտապեք այն գնել խանութից: Դատարկ տարայի մեջ լցրեք էվկալիպտի 100%-անոց հանուկը: Մոծակները երբեք չեն մտնի Ձեր տուն:



