Հալեպում հայկական եկեղեցի է ռմբակոծվել168.am-ը գրում է.

Սիրիայի Հալեպ քաղաքի ուղղությամբ իրականացված ռմբակոծություններից մեկի արդյունքում վնասվել է տեղի Սուրբ Երրորդություն հայ կաթոլիկ եկեղեցին:   Ռմբակոծության հետևանքով ոչնչացվել է Հալեպի Նոր Գյուղ շրջանում գտնվող հայ կաթոլիկ այս եկեղեցու գմբեթը: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Հալեպի հայ կաթոլիկ Սուրբ Երրորդություն, նաև որպես «Զվարթնոց» հայտնի եկեղեցու ռմբակոծության հետևանքով զոհեր չեն եղել, վնասվածքներ է ստացել մի քանի մարդ:   ԱՄՆ-ում լույս տեսնող հայկական «Ասպարեզ» պարբերականի փոխանցմամբ, Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու ռմբակոծության ընթացքում հրթիռներից մեկն ընկել էր Հալեպում բնակվող հայ ընտանիքներից մեկին պատկանող տան վրա՝ առաջացնելով հրդեհ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել