1in.am-ը գրում է.

Մերիլ Սթրիփը Ջոնաթան Դեմմեի «Ռիկին և բռնկումը» (Ricky and the Flash) ֆիլմում կմարմնավորի գլխավոր հերոսին՝ հայտնում է The Wrap կայքը:

Ֆիլմի սցենարը գրել է Դյաբլո Կոդին: Ֆիլմը կպատմի կնոջ մասին, որը երիտասարդ տարիքում հանուն ռոք-աստղի կարիերայի թողել է ընտանիքը: Տարիներ հետո հերոսուհին փորձում է հարթել հարաբերություններն արդեն մեծ երեխաների հետ: Հենց այդ ժամանակ նրա որդիներից մեկը բաժանվելիս է լինում:

Ֆիլմի նկարահանումների սկզբի մասին առայժմ տեղեկություն չկա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել