Emedia.am-ը գրում է.
Զինապարտության օրենքը ոչ մի կերպ չպետք է հակադրվի կրթության իրավունքի իրագործմանը: Հակառակը` իշխանությունների կողմից ամեն ինչ արվում է, որպեսզի զինվորական ծառայություն անցած քաղաքացիները հետագայում կրթություն ստանալու առումով ունենան մեծ առավելություններ:
eMedia.am-ի թղթակցի փոխանցմամբ` այսօր ՀՀ ազգայն ժողով-ՀՀ կառավարություն հարց ու պատասխանի ընթացքում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի հարցին: Պատգամավորն իր հարցում մտավախություն էր հայտնում, որ տարեկետման իրավունքի տրամադրումը որոշ ուսանողների մոտ առաջացնում է ոչ միայն կոռուպցիոն ռիսկեր, այլև մեծ վնաս է հասցնում գիտությանը, քանի որ շատ հաճախ գիտությամբ զբաղվելու ցանկություն չունեցող երիտասարդներ են հայտնվում ասպիրանտուրայում` միայն տարեկետում ստանալու և ծառայությունից խուսափելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



