
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հանդիպել է Ռասսել Քրոու հետ, որպեսզի քննարկի նրա վերջին աշխատանքը՝ Դարրեն Արոնոֆսկու «Նոյ» ֆիլմը:
Ռասսել Քրոուն, ով Հռոմի պապին Twitter-ում խնդրել էր դիտել իր «Նոյ» ֆիլմը, վերջիվերջո հասավ իր նպատակին: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ոչ միայն գնահատեց Արոնոֆսկուն, այլև շփվեց Քոուի հետ, ով այդ ֆիլմում կատարել է Նոյի դերը: Ռասսել Քրոուի և Հռոմի պապի հանդիպումը երկու անգամ հետաձգվել էր, բայց նախօրեին ի վերջո տեղի ունեցավ և ավարտվեց նրանով, որ կաթոլիկ եկեղեցու գլուխը օրհնեց ֆիլմը:

Դարրեն Արոնոֆսկու ֆիլմը հիմնված է մարդկության փրկչի աստվածաշնչյան պատմության վրա: Դեռևս պրեմիերայից առաջ այն բազմաթիվ խոսակցություններ առաջացրեց: Գինովցած Նոյի պատկերի և իրադարձությունների ոչ հաստակ հերթականության պատճառով կրոնական տարբեր համայնքներ քննադատեցին այն: Այդ կապակցությամբ Հռոմի պապի խոսքն առավել արժեքավոր էր ֆիլմի ստեղծողների համար:



