Ladynews.am-ը գրում է.

10 մարդկանցից 4-ը, ովքեր քնի մեջ խռմփացնում են, այդ առիթով մշտապես վիճում են իրենց զուգընկերոջ հետ, իսկ յուրաքանչյուր 4-րդը ընդհանրապես առանձին է քնում:

Ընդհանրապես ամուսնական անկողինը, կամ ննջարանը, պետք է լինի հանգստության, լիցքաթափման վայր: Բայց, ինչպես ցույց է տվել ֆարմացետիկ Nytol ընկերության պատվերով Բրիտանիայում անցկացված սոցիոլոգիական հարցումը, գիշերային քունը վերածվում է մղձավանջի, եթե ձեր կողակիցը խռմփացնում է: Ամեն գիշեր դժբախտ զուգընկերը արթնանում է սուլոցի, մռչյունի ձայների պատճառով, հրում է զուգընկերոջը, նրան շուռ տալիս կողքի վրա: Առավել դժվար է, երբ խռմփացնողն ավելի շուտ է քուն մտնում, քան նրա զուգընկերը, և այդ ժամանակ երկրորդը ընդհանրապես չի կարողանում քնել բարձր և տհաճ աղմուկի պատճառով: Ահա ինչու զույգերի 28 %-ը, որոնցից մեկը խռմփացնում է, քնում է տարբեր սենյակներում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել