Emedia.am-ը գրում է.

Վերջին օրերին Սիրիայի հայաբնակ Քեսաբի շրջանում կատարվող իրադարձությունները թեժ քննարկման թեմա էր դարձել նաև Արցախում: Ավելին, ամենատարբեր մակարդակներով մեկնաբանել և հայտարարություններով հանդես են եկել մի շարք պաշտոնյաներ:

Այսպես օրինակ ԼՂ ԱԺ պատգամավոր, Արցախյան պատերազմի ժամանակ Հադրութի պաշտպանական շրջանի առաջին գումարտակի հրամանատար Վահան Բադասյանն առաջարկել է ձևավորել զինված խմբեր: 

Պատգամավորն անձամբ պատրաստ է գլխավորել Քեսաբի գյուղերի պաշտպանության համար ձևավորվելիք միավորումները և մեկնել գործողությունների վայր։ Վ.Բադասյանը կոչ է անում Հայրենիքում և աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայերին, հատկապես նրանց, ովքեր պատերազմական փորձ ունեն, միանալ Քեսաբի շրջանի հայության պաշտպանությանը և վերականգնել տեղի հայության արժանապատվությունը։ 

Նա համոզված է, որ հայության որևէ հատվածի արժանապատվությունն ամբողջ հայության արժանապատվությունն է։

«Եթե չվերականգնենք մեր արժանապատվությունը՝ կասկածի տակ կդրվի արևի տակ գոյության մեր իրավունքը»,-ասվում է պատգամավորի հայտարարության մեջ։

Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքից սիրիահայ Սեբուհ Սանոսյանը, ում ընկերներն ու հեռու բարեկամները Քեսաբում են ապրում, պատմում է, որ այսօր վիճակը այնտեղ ահավոր է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել