1in.am-ը գրում է.

Ֆրանսիական արբանյակների կողմից հայտնաբերվել են առնվազն 122 օբյեկտներ, որոնք կարող են լինել Malaysian Airlines ինքնաթիռի բեկորները՝ հայտարարել է Մալայզիայի տրանսպորտի նախարար Խիշամուդին Հուսեյնը: 

Օբյեկտները հայտնաբերվել են Ավստրալիայի Պերտ քաղաքից մոտավորապես 2.5 հազար կիլոմետր հեռավորության վրա՝ հայտնում է Interfax-ը:

Արբանյակների կողմից հայտնաբերված բեկորներից մի քանիսի երկարությունը գերազանցել է 20 մետրը՝ մամլո ասուլիսին նշել է Հուսեյնը: 

ԱՄՆ-ի, Չինաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի 12 ինքնաթիռներ և 2 նավեր վերսկսել են կորած մալայզիական ինքնաթիռի որոնումները ավստրալական լողափին: 

Ավելի վաղ Մալայզիայի վարչապետ Նաջիբ Տուն Ռազակը հայտարարել էր, որ «Boeing-777»-ը կործանվել է Հնդկական օվկիանոսի հարավային մասում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել