Հայեր ջան, ե՞րբ ենք սովորելու քաղաքական երևույթների մասին արտահայտվելուց առանց էմոցիաների խոսել, չե՞նք հասկանում, որ երբ Ուկրաինայի մասին պահանջում ենք պետությունից դիրքորոշում արտահայտել, վտանգում ենք ուկրաինաբնակ և ղրիմաբնակ մեր հայրենակիցների կյանքը. մենք Ադրբեջան չենք, որ աջ ու ձախ կարծիքներ շռայլենք միջազգային կառույցներում՝ ի տարբերություն էդ բոմժերի, մենք ունենք 15-ից ավել միլիոնանոց սփյուռք, ճիշտ եր նաև, երբ ներսիրիական կոնֆլիկտում մենք չեզոք էինք, ինչպես սիրիահայ համայնքն էր մինչև 2012թ. կեսերը, որովհետև մինչ այդ ապստամբներն էին Սիրիայի ազատ բանակը, որը հիմնականում կազմված էր դասալիքներից, որոնք աշխարհիկ էին ու դժգոհ ռեժիմից, կամ չափավոր սուննիներից, բայց երբ սկսեց այդ ապստամբների ճամբարում ալ Նուսրան և իր նման ծայրահեղականները վերցրեցին իշհանությունը, արդեն փոխվեց իրավիճակը, արդեն չեզոքությունը սպանիչ է, եթե հիշում եք՝ քանի հայկական եկեղեցի նրանք ավերեցին և պղծեցին. Քեսաբի եկեղեցուն չկպնելն էլ զուտ քարոզչական քայլ է, իսկ Ուկրաինայում հայերը կարող են տարբեր քաղաքական դիրքորոշոըմներ ունենալ (նկատի ունեմ այնտեղի և Ղրիմի հայերը), իսկ Հայաստանի Հանրապետությունը միայն չափավոր պետք է արտահայտվի, իսկ եթե ասածն է, որ պատերազմի ժամանակ պետք է օգնեք Ադրբեջանին, դառնա նաև նրանց պետական կարծիք, այդ ժամանակ արդեն մեր պետությունը պետք է արտահայտվի և գործի մաքսիմալ կոշտ, որովհետև Հայաստանը ամեն ինչից վեր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել