![]()
19-ամյա Խոսե Վերգարան տաղանդավոր հիպերռեալիստ է, ով գունավոր մատիտներն ու դրանց հնարավորություններն ամբողջությամբ վերափոխում է:
Նկարիչը ծնվել է Մեխիկոյում, մեծացել Մադրիդում և այսօր ապրում ու ստեղծագործում է ԱՄՆ-ի Տեխաս նահանգի հարավում: 8 տարեկանում Վերգարայի հետ ինչ-որ դեպք է պատահում, որի ժամանակ նա գրեթե ամբողջությամբ կորցնում է իր աջ ձեռքը: Սակայն նրա հետ կատարվածը երբեք չի կանգնեցրել նկարելու հանդեպ նրա ունեցած կիրքը: Հիպերռեալիստական նրա աշխատանքները բազմազան են՝ մուլտֆիլմային կերպարներից մինչև ֆանտաստիկ հերոսներ ու համաշխարհային աստղեր: Նրա աշխատանքներից ամենատպավորիչները, թերևս, աչքերի հիպերռեալիստական պատկերներն են: Նկարիչը խոստովանել է, որ սիրում է մանրակրկիտ դետալներ նկարելը, և աչքերը հրաշալի տարբերակ էին կարողությունները փորձելու ոչ միայն իրենց գեղեցկությամբ, այլև նշանակությամբ: Վերգարան նշել է, որ իր համար ամենաազդեցիկ մարդիկ այնպիսի մեծ անհատներն են, ինչպիսիք Թոլքինը, Արիստոտելը, Գանդին ու Մանդելան են, որոնց ուսմունքներն էլ օգնել են իրեն զարգացնել իր ոճն ու անհատականությունը: «Ինձ համար այդ մարդիկ ապրելու արվեստի վարպետներ են»:







Հետևեք նկարչին՝ Instagram-ի իր էջում:



