♦ Վախն իրական չէ: Միակ վայրը, որ այն կարող է գոյություն ունենալ, մեր մտքերում է: Այն մեր երևակայության արդյունքն է, որը մեզ ստիպում է վախենալ այնպիսի բաներից, որոնք ներկայում չեն, ու հնարավոր է, որ ամենևին էլ գոյություն չունեն: Սխալ մի հասկացիր ինձ. վտանգն իրական է, սակայն վախն ընտրություն է: Սայփեր Րենջ, «Երկրից հետո» 

♦ Յուրաքանչյուր ընտրություն, որ կկատարես, կենաց ու մահու կլինի: Սայփեր Րենջ, «Երկրից հետո»


♦ Երբեք ոչ ոքի թույլ մի տուր ասել քեզ, թե չես կարող ինչ-որ բան անել: Երազանք ունես` պետք է պաշտպանես այն: Մարդիկ չեն կարող ինչ-որ բան անել, նրանք կասեն, թե դու էլ չես կարող անել: Եթե ինչ-որ բան ես ուզում, գնա ու վերցրու այն: Քրստոֆեր Գարդներ, «Մրցարշավ երջանկության հետևից»


♦ (Բոբ Մարլիի մասին) Նա հավատում էր, որ կարող է բուժել ռասիզմն ու ատելությունը…բառացիորեն, բուժել` մարդկանց կյանքում երաժշտություն ու սեր ներարկելով: Երբ խաղաղության հավաքին նա պետք է ելույթ ունենար, ատրճանակով զինված մեկը կրակ է բացում նրա վրա: Երկու օր անց նա բեմ է բարձրանում ու երգում: Երբ նրան հարցնում են, թե ինչու, նա պատասխանում է. «Մարդիկ, որ փորձում էին այս աշխարհն ավելի վատը դարձնել, ոչ մի օր դրա համար չեն կորցնում, ինչպե՞ս կարող էի ես կորցնել»: Լուսավորիր մթությունը: Նևիլ, «Ես լեգենդ եմ» 


♦ Մի անգամ մի իմաստուն մարդ ինձ ասաց` մի տուր այնպիսի հարցեր, որոնց պատասխանները չես ուզում լսել: Գործակալ Ջեյ, «Սևազգեստ մարդիկ 3»

♦ Յոթ օրվա մեջ Աստված ստեղծեց աշխարհը: Եվ յոթ վայրկյանում ես կործանեցի իմը: Բեն Թոմաս, «Յոթ կյանք»

♦ Ես կարող եմ արմատապես փոխել նրա կյանքի հանգամանքները, սակայն ես չեմ կարող այդ մարդուն այնպիսի մի նվեր մատուցել, որին նա արժանի չէ: Բեն Թոմաս, «Յոթ կյանք»

♦ Մի անգամ ես սարսափելի մի բան եմ արել, ու ես այլևս երբեք նույնը չեմ լինի: Բեն Թոմաս «Յոթ կյանք»

♦ Գիտես՝ ինչ են ասում. ավելի լավ է սեր ունենալ ու կորցնել այն, քան երբեք սեր չունենալ: Գործակալ Ջեյ, «Սևազգեստ մարդիկ»


♦ Կյանքը չեն հաշվում նրանով, թե քանի անգամ ես շնչել, այլ թե ապրածդ պահերից քանիսն են շունչդ կտրել երջանկությունից: Հիթչ, «Հիթչ» 

♦ Երբեք մի գողացիր, մի խաբիր ու մի խմիր: Սակայն, եթե պետք է ստել, ստիր սիրելիիդ գրկում: Եթե պետք է գողանալ, ինքդ քեզ գողացիր վատ ընկերակցությունից: Եթե պետք է խաբել, խաբիր մահվանը, եթե պետք է խմել, խմիր այն պահերին, երբ շունչդ կտրվում է երջանկությունից: Հիթչ, «Հիթչ»

♦ Մարդկանց հաղորդակցման 60 տոկոսը ոչ վերբալ ժեստերի լեզուն է, 30 տոկոսը խոսելու տոնն է: Ստացվում է, որ ասածիդ 90 տոկոսը քո բերանից չէ, որ դուրս է գալիս: Հիթչ, «Հիթչ»

♦ Կարծում եմ՝ դու պետք է քո ճանապարհը գտնես, ինչպես և մենք բոլորս: Հենց դա է ազատությունը: Դել Սպուներ, «Ես ռոբոտ եմ»

♦ Թեթև ճախրիր՝ ինչպես թիթեռը, խայթիր՝ ինչպես մեղուն: Նրա ձեռքերը չեն կարող հարվածել նրան, ինչ իր աչքերը չեն տեսնում: Մուհամեդ Ալի, «Ալի» 


♦ Վախկոտության ամենասարսափելի արտահայտումն այն է, երբ այնքան շատ ես վախենում ինքդ քեզնից, որ նախընտրում ես փակել աչքերդ, և ոչ թե գործ ունենալ ինքդ քեզ հետ: Ինքներս մեր դեմ դուրս գալը ամենադժվար բանն է: Երևակայությունը Աստծու նվերն է՝ ինքներս մեզ զննելը տանելի դարձնելու համար: Փոլ, «Բաժանման վեց աստիճան» 

♦ Երևակայությունը մղձավանջների լաբիրինթոսից ելքի ճանապարհը ցույց տալու համար է, դա մեր մղձավանջների երազների փոխակերպումն է: Եթե մենք չլսենք այդ ձայնը, այն կմեռնի, այն կկծկվի, այն կանհետանա: Երևակայությունը մեր փախուստը չէ: Հակառակը, երևակայությունը այն վայրն է, ուր մենք բոլորս էլ փորձում են հասնել: Փոլ, «Բաժանման վեց աստիճան»

♦ Կյանքի ամեն մի պահը սովորելու փորձառություն է, կամ հասկանալը, թե որն է բարին: Այնպես չէ՞: Փոլ, «Բաժանման վեց աստիճան»

♦ Ես հավատացած եմ, որ երևակայությունը անձնագիր է, որը մենք ստեղծում ենք իրական աշխարհ հասնելու համար: Ես հավատում եմ, որ երևակայությունը մեկ այլ արտահայտություն է, որը նկարագրում է յուրաքանչյուրիս առանձնահատուկ էությունը: Ջանգն ասում էր. «Ամենամեծ մեղքը անգիտակից լինելն է»: Փոլ, «Բաժանման վեց աստիճան»

♦ Մեզանից յուրաքանչյուրի մեջ ինչ-որ իրական ռիթմ կա: Մի բան, որով մենք բոլորս ենք ծնվում: Մի բան, որը մերն է, ու միայն մերը, մի բան, որ հնարավոր չէ սովորեցնել կամ էլ սովորել: Մի բան, որը պետք է հիշել: Ժամանակի ընթացքում աշխարհը կարող է այն գողանալ մեզնից: Այն թաղվում է մեր մեջ, բոլոր այն «պետք է»-ների, «հնարավոր է»-ների, «կարող էր»-ների  մեջ: Շատերը նույնիսկ մոռանում են, թե ինչպիսին էր իրենց ռիթմը: Բագեր Վենիս, «Բագեր Վենիսի առասպելը» 

♦ Դու ընտրություն ունես, դու կարող ես կանգնեցնել ամեն ինչ… կամ կարող ես սկսել… Բագեր Վենիս, «Բագեր Վենիսի առասպելը»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել