73181458Araratnews.am-ը գրում է.

Ջրելու կաթլիային համակարգի ներդրումը Հայաստանի գյուղատնտեսության ապագան է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանը: Նրա խոսքով՝ այս համակարգի ներդրման դեպքում ոչ միայն բանջարաբոստանային կուլտուրաները կստանան ճիշտ այնքան ջոր, որքան անհրաժեշտ է, այլև կօգտագործվի այսօր օգտագործվող ջրի միայն 25%-ը:

«Իհարկե դժվար է, մեծ ծախսերի հետ է կապված, բայց վաղ թե ուշ պետք է անցնենք, քայլ առ քայլ պետք է գնանք նոր տեխնոլոգիաներին»,- ասաց Հ. Բերբերյանը՝ հավելելով, որ նոր տեխնոլոգիաներ աստիճանաբար պետք է ներդրվեն նաև մեր ջերմոցային տնտեսություններում, որոնց մեծ մասը դեռ հին մեթոդներով է աշխատում և ունի միայն 2 մետր բարձրություն:

Ըստ Բերբերյանի՝ այդպիսի ավանդական ջերմոցային տնտեսություններն էլ պետք է առավել լավ ուսումնասիրեն շուկան, որովհետև, եթե լոլիկի ու վարունգի արտադրությունը այս պահին այնքան էլ շահութաբեր չէ, ապա ելակի արտադրությունը մեծ օգուտներ կարող է բերել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել