Aroxj.am-ը գրում է.
Աշխարհի տարբեր երկրներում մարտի 26-ը նշվում է որպես Մանուշակագույն օրը: Իսկ ահա նախապատմությունը այսպիսին է: 9-ամյա էպիլեպտիկ Քեսիդի Մեգանը որոշեց ցույց տալ մարդկանց, որ ինքը ոչնչով չի տարբերվում իրենցից: Իր ինը տարիների ընթացքում երեխան արդեն հասցրել էր իր հանդեպ որոշակի արհամարանք զգալ մեծերից և իր հասակակիցներից, ովքեր այնքան էլ համարժեք չէին ընկալում աղջկա հիվանդությունը՝ համարելով այն խելագարության թեթև տարատեսակ:Հիվանդության մասին թյուր պատկերացումները ցրելու նպատակով փոքրիկը 2008թ.-ին հորինեց "Մանուշակագույն օրը":
Այդ օրը՝ մարտի 26-ին բոլոր ցանկացողները կարող են աջակցություն հայտնել էպիլեպսիայով ախտորոշմամբ ապրող մարդկանց: Աղջկա նախաձեռնությունը սկզբում հավանության արժանացավ և ընդունվեց Նոր Շոտլանդիայի Էպիլեպսիայի ասոցիացիայի կողմից, որին այնուհետև միացան այլ կազմակերպություններ ամբողջ աշխարհից: Արդեն 2009թ.-ին Մանուշակագույն օրվան միացավ 100 հազար ուսանող, մոտ 100 հասարակական միավորում և 100-ից ավել հանրահռչակ քաղաքական գործիչ, իսկ Տորոնտոյի հեռուստատեսային աշտարակը մեկ օրով նույնիսկ ներկվեց մանուշակագույն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



