Շուտով կմեկնարկի «Գահերի խաղը» հեռուստաֆիլմաշարի այդքան սպասված 4-րդ սեզոնը: Մադոննան Պուրիմի տոնակատարությանը հագնվել էր Վիշապների մոր կերպարով, դե իսկ Բարակ Օբաման, ասում են՝ մինչև պրեմիերան արդեն հասցրել է դիտել 4-րդ` նոր սեզոնը: 4-րդ սեզոնը կսկսվի երրորդ` «Սրերի փոթորիկ» գրքի երկրորդ հատվածից:


Մինչ «Գահերի խաղի» երկրպագուները անհամբեր սպասում են նոր սեզոնին, ընթերցում ու վերընթերցում գրքերը, ձեզ ենք ներկայացնում մի քանի փաստ, որոնք կարող են հուշել, որ դուք «Գահերի խաղի» մոլի երկրպագուն եք:

1. Ոչ մի կերպ չես կարողանում ընտրել Սթարքների ու Լաննիստերների ընտանիքների միջև: Դու երկու տներն էլ սիրում ես ու հասկանում ես, որ այստեղ չես կարող տարբերություն դնել չարի ու բարու միջև: Չնայած Լեննիստերները իշխանության ծարավ են ու գոռոզ, սակայն բազմաթիվ այլ հատկանիշներ ունեն, որ փոխհատուցում են դրանք: Նայեք Ջեյմեին և Թիրիոնին և Սերսեային. նրանք հրաշալի կերպարներ են: Թայվին Լաննիստերը սառը և մահացու հայացքով նայելու չեմպիոն է: Դժվար է նշել Ջոֆրիի դրական գծերի մասին, ինչևէ: Նա կարծես հոր հետ մրցակցության հոգեբանական խնդիրներ ունի...

2. Դու դեռ կիսով չափ մերժում ես «կարմիր հարսանիքը» ու կցանկանայիր, որ այն իրականում երբեք տեղի չունենար:

3. Նրա անունը Ջեյմե է, և ոչ թե Ջեյմի, ու չես սիրում, երբ մյուսները շփոթում են այն:

4. Դու կարող ես Սթարքսի բոլոր գայլերին տարբերել ու նրանց անուններով կոչել` «Գորշ քամի», «Լեդի», «Նիմերիա», «Ուրվական», «Ամառ» և «Բրդոտ շուն». այնքան էլ դժվար չէ:

5. Չես կարողանում հասկանալ, թե ինչու ժամանակակից ընտանիքները կարգախոսներ ու կախարդական խորհրդանիշներ չունեն: Օրինակ` գայլ, առյուծ, կրակե, վիշապ ու եղջերու, չնայած բազմաթիվ այլ գազաններ կան, որոնցից կարելի է ընտրել:


6. Դու կրկին նայում ես ֆիլմի առաջին մասերն ու հուզվում, երբ Սթարքներին տեսնում ես միասին: Իսկ հետո նորից հուզվում, երբ բաժանվում են` իմանալով, որ նրանք այլևս երբեք չեն հանդիպի: Դաժան, դաժան, դաժան աշխարհ:

7. Դու գիտես, որ Երկաթյա գահին միայն մեկն է արժանի, և այդ մեկը Ջորջ Մարտինն է` գրքի հեղինակը: Հետաքրքի՞ր է՝ ինչ անակնկալներ է պատրաստել ընթորցողին «Ձմեռվա քամիները» գրքում:

8. Դու ուզում ես սեղմել Մարտինի ձեռքը բարդ, ուժեղ ու իրական կանացի կերպարներ ստեղծելու համար: Արիան, Բրանին, Լեդի Քեյթելին, Դեյեներիսը, Սերսեան, Օշան և Մարգերին՝ միմյանցից տարբեր, սակայն բոլորն էլ ուժեղ ու սքանչելի: Նրանք միաչափ կերպարներ չեն, ու նրանցից յուրաքանչյուրից մենք կարող ենք ոգեշնչվել:

9. Դու նյարդայնանում ես, երբ երեխաներին Խալիսի են ասում, որովհետև դա կոչում է, ոչ թե անուն: Մի՞թե քո աղջկան արքայադուստր կամ էլ կոմսուհի անունը կտաս: Ինչևէ, կերպարների իրական անունները հրաշալի տարբերակ կարող են լինել ձեր երեխաների համար` Արիա, Դեյեներիս, Միրցելլա, Ռյեգար և այլն:

10. Դու մեծ հաճույքով կցանկանայիր կիտրոնի տորթի ու գինու սեղանի շուրջ զրույցի բռնվել Վարիսի, Սարդի ու Ալեննա Թիրելի հետ:

11. Դուք նախընտրում եք, որ Ջոն Սնոուն ինչ-որ բան իմանա, քան թե միշտ ամեն ինչից անտեղյակ լինի, և որ չորրորդ սեզոնում ավելի քիչ հագուստ կրի (չնայած, այս մեկը հնարավոր է՝ միայն իմ մտքով է անցել):

12. Դու կցանկանայիր՝ Թիրիոն Լանիստերի հետ քաղաքը կարմիր ներկել ու լսել նրա հրաշալի հումորները:

13. Դու անիծում ես հին ու նոր բոլոր աստվածներին, որ չունես Դիեներիս Տարգարիեն մազերից:


14. Ոչ մի կերպ չես կարողանում կողմնորոշվել՝ Շան՞, Բրանի՞, Հոդորի՞, թե Բեյլիշի կերպարն ընտրես Հելոուինի համար:

15. Դու վարժ տիրապետում ես Դոթրաքիերենին (սա ուղղակի կատակ էր, բայց հարգանքներս, եթե իրոք այդպես է):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել