Life.panorama.am-ը գրում է.

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Պրեմիերա» նախագծի մասնակից Արթուր Ալեքին հեռուստադիտողները հասցրել են լսել և գնահատել, իսկ ավելի մոտիկից ճանաչել, թերևս, քչերին է հաջողվել: Life.panorama.am-ը Արթուր Ալեքի հետ զրուցել է մրցույթներում հանդես գալու, հայկական երգարվեստ մուտք գործելու, մեծ բեմեր գրավելու և այլ հարցերի շուրջ:
-Արթուր Ալեք. սա ձեր բեմակա՞ն անունն է:
-Ոչ, դա իմ անունն է՝ անձնագրով, ես երկու անուն ունեմ, հատուկ անուն ինձ չեմ մտածել:
-Ենթադրում եմ, որ Հայաստանում չեք ծնվել:
-Այո, ծնվել եմ Բեյրութում, և երբ հինգ տարեկան էի, ընտանիքով տեղափոխվել ենք Հայաստան:
-Երաժշտական կրթություն որտե՞ղ եք ստացել:
-Սովորել եմ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, ապա՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայում՝ ջութակի բաժնում:
-Ինչո՞վ նշանավորվեց ձեր մուտքը հայկական երգարվեստ:
-Թեև դեռ փոքր ժամանակվանից երգել եմ, բայց կարելի է ասել, ամեն ինչ սկսվեց X Factor նախագծից, առաջին անգամ պրոֆեսիոնալ բեմ բարձրացա հենց այս նախագծի շրջանակներում, որտեղ ձեռք բերեցի նախ բեմական փորձ, ապա ինձ համար պարզ դարձան սկսնակ երգչի համար որոշ չափով անհայտ «խոհանոցային» հարցեր: Այս մրցույթում կարևորը հաղթանակը չէր, այլ այն, թե ով կկարողանար այն վայելել: Կարող ես մրցույթում չհաղթել, բայց շարունակես երգել ու գործել, և՝ հակառակը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



