Կարդաբալետ:

Երեկ բնապահպանները ակցիա էին անում, նախարարն էլ, ոչ տարավ, ոչ բերեց, ականջ կտրող դառավ: Ի՞նչ եմ ուզում ասել. այդ կարդաբալետի մեջ միայն հիշվեց նախարարի՝ «ականջներդ կկտրեմ» արտահայտությունը: Թե ինչի՞ համար էր այդ բողոքի ակցիան, թե ի՞նչ կոնֆերանս էր այնտեղ տեղի ունենում, անցան երկրորդ պլան, չէ, չէ, ամենավերջին պլան: Հայեր ջան, ամեն ինչ պետք է ունենա հստակ տարանջատում, բայց մենք յուրաքանչյուր հարց քաոսի ենք վերածում, ու ֆիքսվում ենք մեկ անձի արած արտահայտության վրա:

ԱԺ-ի հերթական շեդեվրներից մի քանիսը: Մի քաղաքական ուժի ներկայացուցիչը մյուս քաղաքական ուժի ներկայացուցչին անվանում է դալտոնիկ, էս մեկն էլ փոխանակ մի նորմալ բան ասի, ոչ տանում, ոչ բերում ա, ասում ա, թե դուք էլ քաղաքական իմպոտենտ եք: Այստեղից ընդգծեմ ԴԱԼՏՈՆԻԿ ՈՒ ԻՄՊՈՏԵՆՏ բառերը, որ անցկացնենք մեր ԱԺ քաղաքական բառարանի մեջ, որը գնալով հարստանում է: Հետո էն մյուս պատգամավորը ասում է նախարարին, թե մեծերի գործերին մի խառնվի, բայց ստեղ ունենք առաջին բայցը. նախարարը ադեկվատ է պատասխանում ու չի անցնում սահմանը (սա նշենք որպես առաջընթաց): Մի խոսքով, կարդաբալետային ուրախություն է տիրում մեր ներքին կյանքում:

Երեկ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցն էր. արդեն 7 տարի է, ինչ այդ ազնվագույն մարդու սիրտը չի բաբախում, նրա սիրտը բաբախում էր Հայաստանի համար, իհարկե, ես այն տարիքին չեմ, որ կարողանամ հստակ նկարագրել Անդրանիկ Մարգարյանին, բայց նրա կողքին եղած մարդկանցից լսել եմ, որ նա պարզ մարդ էր, ժողովրդի ծոցից ելած ու ժողովրդի ծոցում հանգրվանած: Աստված լուսավորի Անդրանիկ Մարգարյանի պարզ հոգին:

Քեսաբ, հայերի համար ծանր ևս մեկ տեղանուն, ևս մեկ բնակավայր, որտեղ հայ է կոտորվում, ամեն մեկը իր լուծումն է առաջարկում, բայց այստեղ մենք ուղղակի պետք է միավորվենք ու ճիշտ քայլեր մշակենք, պետք է հիշեցնենք գեղեցիկ բառեր ասող միջազգային պաշտոնյաներին, որ այդ գեղեցիկ բառերը չեն օգնում այս պահին, պետք է ցույց տանք, որ Եվրոպա ձգտող Թուրքիան արնախում գազան է, որը պատրաստ է ամեն վայրկյան ոչնչացնել այն մարդուն, ով իրեն այդ պահին խանգարում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել