1in.am-ը գրում է.

Ամերիկացի դերասանուհի Գվինեթ Փելթրոուն ամուսնալուծվել է իր ամուսնուց՝ Goldplay խմբի մեներգիչ Քրիս Մարտինից: Այս մասին գրում է The New York Post-ը:

Պարբերականի տվյալներով՝ զույգի հայտարարությունը կրում է «Գիտակցաբար ամուսնալուծություն» անվանումը: Այն չորեքշաբթի օրը հայտնվել է Գվինեթ Փելթրոուի կայքում:

«Թախիծը սրտներումս՝ մենք որոշել ենք բաժանվել»,- ասվում է հայտարարության մեջ:

Զույգը երկրպագուներին խնդրել է հարգել իրենց մասնավոր կյանքը «նման բարդ ժամանակաշրջանում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել