«Գյուղատնտեսության նախարարությունը պատրաստվում է բողոքարկել դատարանի այն վճիռները, որոնցով ֆերմերները կազատվեն 2011 թվականին ստացած ցորենի էլիտար սերմացուի դիմաց վճարելու պատասխանատվությունից։ 
Մի քանի շաբաթ առաջ Արարատի և Արմավիրի մարզի 4 ֆերմերներ, «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի դեմ հանդես գալով հակընդդեմ հայցով, շահել են դատը՝ այդպիսով ազատվելով 2011 թվականին ստացած էլիտար սերմացուի դիմաց սահմանված վճարից։ 
Վարդենիսի 76 ֆերմեր նույնպես հանդես են եկել հակընդդեմ հայցով և սպասում են դատարանի վճռին։

«Հժ»-ի գրավոր հարցին, թե նախարարությունը պատրա՞ստ է հաշտվել իրողության հետ, թե՞ բողոքարկելու է հօգուտ ֆերմերների կայացրած վճիռները, գյուղնախարարությունից պատասխանել են, որ նման մեկ վճռի կապակցությամբ գյուղնախարարությունը հանդես է եկել վերաքննիչ բողոքով։ 
Մեր հարցին բոլո՞ր նման դեպքերով է գյուղնախարարությունը վերաքննիչ դիմելու, նախարարության մամուլի խոսնակ Անի Սմբատյանը պատասխանել է. «Փաստն այն է, որ վերաքննիչ բողոք արդեն եղել է»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել