«Մեր տեղեկություններով Հովհաննես Թամամյանը նոր «խնդիրների» առջև է կանգնել։ Ահավոր սրվել են նրա և ոչ անհայտ Նորիկ Թևանյանի (ախալքալաքցի Նորոյի, որի խնդրանքով Սերժ Սարգսյանն ազատ էր արձակել Թամամյանին) հարաբերությունները Թամամյանի տված հարցազրույցներից մեկից հետո, որտեղ վերջինս Թևանյանի մասին ասել էր. «Նա շատ փոքր մարդ է, որպեսզի օգներ՝ ես ազատվեի»։ 

Ըստ մեր աղբյուրների, Թևանյանը փորձել է զանգել վերջինիս, բացատրություն ստանալ, սակայն Թամամյանը չի պատասխանել զանգերին, այնուհանդերձ, ընդհանուր ծանոթների միջոցով փոխանցել է, որ նման բան ինքը չի ասելի»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել