Կյանքս աշխարհին կապելու լավագույն միջոցը կյանքս աշխարհին հոլովելը կլինի: Պետք է հոլովել կյանքը աշխարհին, որ այն իր բոլոր զվարճությունները, մտքերը, հետքերն ու կրքերը տա մեր կյանքին: Պետք է կյանքում ապրել հոլովվելով՝ կյանքում միշտ «ուղղականով» դնել ամենակարևորը: «Սեռականով» ընդգծել այն ամենը, ինչ մեզ է պատկանում՝ ձգտելով այդ պատկանելությունը լինի ավելի քիչ նյութական և ավելի շատ ներքին, խորը, մարդկային: «Հայցականը» հաճախ նման լինի տրականին, որ «մարդը» գերակշռի մեր կյանքում: Չշփոթենք կյանքում՝ սխալ որոշումներ կայացնելով, այլ խորամանկենք և «տրականն» օգտագործենք մեր կյանքում լավին ու ճշտին մերձենալու նպատակով: «Բացառականով» բացառենք բոլոր վատ երևույթները, իրադարձությունները, նենգամիտ մարդկանց, վնասակար սովորությունները: «Գործիականով» հպարտանանք կյանքում՝ հուսալով, որ մեզնից ինչ-ոչ կտոր ենք թողնում այս աշխարհին: Եվ վերջապես «ՆԵՐԳՈՅԱԿԱՆՈՎ» թող ջերմություն լցվի մեր սրտերում, ողջամտություն ուղեղներում, խոհեմություն արարքներում, հաջողություն կյանքի ճանապարհներում, քաջառողջություն բոլոր ընտանիքներում և սիրո՜վ, սիրով բոլորիս հոգիներում: Նիք Սարգսյան



