Aysor.am-ը գրում է.

Ռադայի կողմից իշխանությունից հեռացված Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը նախապատրաստում է ռազմական ներխուժում դեպի Ուկրաինա:
Utro.ru-ի փոխանցմամբ՝ Յանուկովիչի մոտ կանգնած աղբյուրների հավաստմամբ՝ շուտով նա հանդես կգա մամուլի ասուլիսով և կհայտարարի այդ մասին:
Յանուկովիչին ռազմական ներխուժման հարցում օգնելու է երկրի պաշտպանության նախկին նախարար Պավել Լեբեդևը, ով գտնվում է նախագահի կողքին:
Ներխուժումը իրականացվելու է 30.000 զինված խմբերի կողմից, որոնք ֆինանսավորվում են Ուկրաինայի հարավ-արևելքի օլիգարխների կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել