Armsport.am-ը գրում է.
Բունդեսլիգայի 27-րդ տուրի կենտրոնական խաղում Դորտմունդի «Բորուսիան» ընդունել էր «Շալկեին»: Ռուրյան դերբիում գոլեր չգրանցվեցին:
Թիմերը խաղադաշտ էինդ դուրս եկել հետեւյալ մեկնարկային կազմերով.
«Բորուսիա». Վայդենֆելեր, Ֆյուրմ, Սոկրատիս, Հյումելս, Պիշչեկ, Կել, Շահին, Ռոյս, Մխիթարյան, Գրոսկրոյց, Լեւանդովսկի:
«Շալկե». Ֆերման, Հուգլանդ, Այհան, Մատիպ, Կոլաշինաց, Բոատենգ, Նոյշտեդերմ , Գորետցկա, Մեյերմ, Դրաքսլեր, Հունտելար:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղաց 80 րոպե, նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Պյեր Էմերիկ Օբամեյանգը: Մխիթարյանը խաղադաշտում լավագույներից մեկն էր, մի քանի անգամ վտանգավոր պահեր ստեղծեց խաղընկերների համար: Ինքը՝ Մխիթարյանը դարպասը գրավելու հիանալի հնարավորություն ուներ:
«Բորուսիա» - «Շալկե»՝ 0:0
Այս խաղից հետո «Բորուսիան» մնում է երրորդ հորիզոնականում՝ իր ակտիվում ունենալով 52 միավոր, «Շալկեն» երրորդ տեղում է՝ 51 միավորով: