Panorama.am-ը գրում է.
Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հրամայել է դուս բերել ուկրաինական զորքերը Ղրիմից: Տուրչինովը բացատրել է, որ նման հրաման է արձակվել հաշվի առնելով Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքները ուկրաինացի զինծառայողների և նրանց ընտանիքների նկատմամբ: Այս մասին հայտնում է «BBC»-ն:
«Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը պաշտպանության նախարարության հետ համատեղ որոշում է կայացրել դուրս բերել զորքերը Ղրիմի Ինքնավար Հանրապետությունից»,- հայտարարել է Տուրչինովը` հավելելով, որ տարհանվելու են նաև զինծառայողների ընտանիքները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/politics/2014/03/24/kiev-crimea/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



