Life.panorama.am-ը գրում է.
Թույլ կտայի՞ք արդյոք ձեր 14-ամյա դստերը` թողնել դպրոցը, չունենալ հիմնական կրթության վկայական և մեկնել հեռուստատեսային նկարահանումների։
Game of Thrones հեռուստասերիալի դերասանուհի Մեյսի Վիլյամսի մայրը թույլ է տվել և նա այսօր արդեն հանրահայտ դերասանուհի է։
Մեյսի Վիլյամսի հետ հարց ու պատասխանի ժամանակ նրան խնդրում են գրել իր լավագույն ընկերոջ սիրելի երգի անունը։ Այդ պահին Մեյսին տարակուսում է՝ ասելով, որ իր լավագույն ընկերոջ սիրելի երգը «Ալելույան» է, սակայն չի կարողանում գրել։ Մեսյին «Ալելույա» գրելու փոխարեն ծիծաղել է և գրել «#ileftschool»՝ ես հեռացել եմ դպրոցից։
Այժմ արդեն 16 տարեկան Մեյսին խոստովանում է, որ 14 տարեկանից դպրոց չի հաճախել, որպեսզի կարողանա մասնակցել նկարահանումների և այսօր չունի հիմնական կրթության վկայական։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ