1in.am-ը գրում է.
Բրիտանացի երիտասարդ Սքոթ Յանգը հերթական անգամ 40-հարկանի շենքի տանիք է բարձրացել ու ամենածայրին ձեռքերի ափերին հենված՝ վեր բարձրացրել ոտքերը: Վտանգավոր հնարքը նկարահանել է ոտքերին ամրացված տեսախցիկը:
Հնարքն իրականացվել է Շանհայում: Ազատ ոճի վազորդը նախկինում նմանօրինակ հնարքներ է իրականացրել Մեծ Բրիտանիայում և Հնդկաստանում:
Նրա մայրը սարսափով է տեղեկանում որդու յուրաքանչյուր նոր հնարքի մասին և հրաժարվում նայել դրանք:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_260027.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



