Աշխարհ մի պահ կանգնիր ու ետ նայիր:

Հայաբնակ Քեսաբը Թուրքիայի կողմից հարձակման է ենթարկվել: Մարտերում զոհվել է Սիրիայի նախագահ Ասադի եղբայրը: Թուրքը մնում է թուրք. ահա այս վերջին գործընթացները դրա մասին են խոսում: Թուրքիան ժամանակին դաշնակից էր Սիրիայի հետ, տեսա՞ք, ոնց 180 աստիճան շրջվեց ու սկսեց հարվածել դաշնակցին: Դե գնացեք ու հիմա Թուրքիայի հետ բարեկամություն արեք: Հային սպանում են Քեսաբում, իսկ մարդիկ կան, որ թուրքի մեջ բարեկամ են փնտրում:

Ղրիմի մասին ողջ աշխարհն է խոսում, բացի ղրիմցուց: Մենք ենք վերլուծում, ռուսներն են վերլուծում, Եվրոպան ա վերլուծում, բայց ղրիմցին ո՛չ վերլուծում է, ո՛չ կարդում ուրիշի վելուծածը: Մարդիկ ապրում են ու դժգոհ էլ չեն ստեղծված իրավիճակից: Իսկ ահա Օդեսայում սկսել են արդեն բողոքել ներկա իշխանություններից ու խնդրում են Յանուկովիչին վերադառնալ: Ոնց հասկանում եմ մոտ ժամանակներս Օդեսան էլ կարող է ՌԴ-ին միանալ:

Բարսելոնան ու Ռեալը հանդիպեցին, այդ 90 րոպեների ընթացքում, որոշ մարդկանց համար աշխարհը կանգ է առնում, ինչ Ղրիմ, ինչ «հրաշալի քառյակ», նույնիսկ այն մարդիկ, ովքեր քաղաքականության մեջ դաշնակիցներ են դառնում են «թշնամիներ» հույզերը հասնում են իրենց գագաթնակետին, երեկ Բարսելոնայի ֆաները հնարավորություն ունեցան մի լավ ուրախանալու: Շնորհավորում եմ:

Լևոն Արոնյանը երեկ պարտվել է: Սա դեռ ոչինչ չի նշանակում, մենք հավատում ենք Արոնյանին: Արոնյանի կողքին մի ամբողջ ազգ է կանգնած ու նրա պարտությունը մերն է, մենք պետք է հոգով ու սրտով աջակցենք նրան այս պատասխանատու մրցաշարում: Առաջ, Արոնյան, առաջ դեպի հաղթանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել