1in.am-ը գրում է.
Մարդիկ, ովքեր ապրում կամ աշխատում են սրճարանների կամ ռեստորանների մոտ, գրեթե երկու անգամ ավելի հաճախ են տառապում ճարպակալմամբ: Այս մասին գրում է Kedem.ru-ն՝ վկայակոչելով Քեմբրիջի համալսարանի գիտնականներին: Նրանք շաբաթական օգտագործում են բարձր կալորիականությամբ 40 գրամ հավելյալ սնունդ՝ ի տարբերություն մյուսների:
Փորձի արդյունքները, որին մասնակցել է 29-62 տարեկան 5442 մարդ, ցույց են տվել, որ ռեստորանների կամ սրճարանների մոտակայքում ապրող կամ աշխատող մարդիկ 80 տոկոսով ավելի են ենթարկված ճարպակալման վտանգին և նրանց մարմնի զանգվածի ինդեքսը 20 տոկոսով ավելի է:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_259770.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել