Երգիչ, երաժիշտ, երգահան, մարդ, ով ոչ միայն իր, այլ նաև հայկական շոու բզինեսի ներկայացուցիչներից շատերի երգերի ստեղծման վրա է աշխատում:

 Նիկ Էգիբյանը մեր շոու բիզնեսի տարբերվող և բազմաֆունկցիոնալ երգիչներից է, ով իր ուրույն ձեռագիրը ունի այդ ասպարեզում:

ArmՏtar.am-ի հետ Նիկը կկիսվի բենդում և միայն անգլերենով երգելու, իր սիրած երգիչների, գումար վաստակելու և շատ այլ հարցերի մանրամասներով:

Ինչո՞վ է պայմանավարված ներկայիս պասիվությունը

Պասիվ չեմ, քանի որ  երկու շաբաթ առաջ հանդիսատեսի դատին եմ հանձնել իմ նոր՝ Wrong "Web Exclusive" տեսահոլովակը, պարզապես այն եթերային  չէ, տեղադրված է միայն համացանցում: Իրականում ավելի շատ աշխատում եմ այլ երգիչների, քանի իմ երգերի վրա, քանի որ ժամանակ չեմ ունենում: Բենդ ունեմ, որի հետ եմ ներկայանում: Շաբաթական ամենաքիչը երկու համերգ ենք ունենում:  Այս զբաղվածության  պատճառով տեսահոլովակ նկարահանելը մղվել է երկրորդ պլան: Ձայնսկավառակս էլ  կլինի ծննդյանս օրը:

Տեսահոլովակն ինչու՞ չի ներկայացվել հեռուստատեսությամբ

Այնպես ստացվեց, որ պետք է նկարահանեինք չորս տեսարան, բայց հասցրինք միայն երկուսը: Քանի որ չէի ցանկանում ավել սպասել, այն ներկայացրի հենց փետրվար ամսին: Թեև տեսահոլովակը միայն համացանցում էր, բայց և մի քանի հեռուստաալիքներից առաջարկներ եղան, որ իրենց եթերով էլ ցուցադրվի:

Ո՞րն էր բենդով հանդես գալու պատճառը

Բենդը հիմնել է Կարինե Աուստամյանը, ում ճանաչում եմ տասը տարի: Նա ինձ հրավիրեց մի քանի անգամ մասնակցելու համատեղ համերգներին և այդպես կամաց-կամաց դարձա հիմնական երկու վոկալիստներից մեկը:

Ինքներդ գրում, երգում, գործիքավորում եք  Ձեր աշխատանքերը,  չե՞ք վստահում  այլ մասնագետների

Բացի այն, որ չեմ վստահում, կարծում եմ, եթե կարող ես ինքդ լավ աշխատանք կատարել, ապա ինչու՞ ոչ: Ի սկզբանե չէի վստահում, իսկ երբ այն դարձավ իմ հիմնական աշխատանքը, ուրիշի հետ աշխատելու իմաստը առավելապես կորեց: 

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել