Ինչպիսի ազդեցություն ունեն  թանկարժեք քարերը մարդու առողջության վրաLife.panorama.am-ը գրում է.

Դեռևս հնագույն ժամանակներից մարդկանց հետաքրքրել է քարերի ազդեցությունը: Դրանք ոչ միայն շատ գեղեցիկ են, այլև ունեն էներգետիկա, որը բավարար գիտելիքների դեպքում կարելի է շատ օգտակար դարձնել:

Քարերով զարդերը լավագույն թալիսմաններն են համարվում, հատկապես եթե դրանք ստացել եք որպես ժառանգություն կամ նվեր: Քարն իր էներգիան միանգամից չի տալիս. հարկավոր է այն կրել որոշ ժամանակ, չհանել, որպեսզի այն կարողանա «հարազատանալ» իր տիրոջ հետ:

Սև ագաթը օգնում է խուսափել շատ դժբախտություններից և վտանգներից, որոնց կարող է հանդիպել քարի տերը: Բացի այդ, սև ագաթը հաջողություն է բերում ազարտային խաղերի ժամանակ և օգնում է հաղթել թշնամիներին:

Բաց վարդագույն ամետիստը պաշտպանում է գողությունից և հարբեցողությունից: Խիզախ և սրամիտ լինելու համար խորհուրդ է տրվում ամետիստի վրա առյուծի տեսքով փորագրություն անել:

 

Լեռնային բյուրեղապակին կիրառվում է գուշակությունների մեջ: Այս քարից են պատրաստում մոգական գնդերը, որոնցով կանխագուշակում են ապագան: Լեռնային բյուրեղապակին օգնում է ազատվել վատ քնից: Այս քարը հատկապես օգտակար է երիտասադր մայրերին. եթե լեռնային բյուրեղապակուց պատրաստված վզնոց կրեն, ապա ավելի շատ կրծքի կաթ կունենան:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել