Եթե երկրում միասնական քննչական կոմիտե է ստեղծվում (չգիտեմ՝ ճիշտ է այն, թե սխալ՝ ապագան ցույց կտա), ապա նրանում պետք է ներառվեն պետական բոլոր կառույցների քննչականները: Եթե ոստիկանության քննչականին միացվում է ՊՆ քննչականը, չնայած վերջինս հատուկ գործառույթներ ունի, ապա ինչ տարբերություն նրա և հարկային ու մաքսայինի քննչականների միջև՝ հատուկ գործառույթներ դրանք չունե՞ն: Նույնը ազգային անվտանգության ծառայության գծով՝ եթե պետությունը չի վստահում իր ոստիկանության ու պաշտպանության քննչականներին անվտանգության հարցերում, ապա ո՞ւմ է պետք այդ պետությունը: Իսկ հատուկ քննչական ծառայության առումով էլ բան չկա ասելու՝ ո՞ւմ է պետք կեղծ հակակոռուպցիոն այդ մարմինը, և ո՞ւմ ենք ուզում խաբել՝ ինքնե՞րս մեզ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10201344728171124?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



