Ladynews.am-ը գրում է.
Վիտամինների պակասը, չոր օդը, սառը քամին, անձրևը, ձյունը, գլխարկ կրելը մեր մազերը դարձնում են թույլ, չոր և դյուրաբեկ: Բացի այդ` գլխարկի կամ գլխաշորի տակ մազերը շփվում են մեկը մյուսին և, դրանով իսկ` կուտակում ստատիկ էլեկտրականություն: Ի ՞նչ անել այդ տհաճ երևույթից խուսափելու համար:
1. Մազերը լվացեք տաք ջրով, իսկ ցայեք սառով:
2. Յուրաքանչյուր լվալուց հետո օգտագործեք բալզամ կամ զովացնող քսուկ: Որպես կանոն մազերի խնամքի միջոցները պարունակում են հակաստատիկ բաղադրիչներ:
3. Ֆենի կամ արդուկի օգտագործումից առաջ մազերի ծայրերին փչեք ջերմապաշտպանիչ սփրեյ:
4. Առնվազն շաբաթը մեկ անգամ օգտագործեք խոնավացնող դիմակ: Վերջինս օգնում է ազատվել մազերի չորությունից` զրկելով դրանց ստատիկ էլեկտրականություն կուտակելու հատկությունից:
5. Գերապատվությունը տվեք բնական բաղադրիչներից պատրասված շամպուններին: Եթե սինթետիկ եք հագնում, ապա մազերը լվանալիս անպայման օգտագործեք հակաստատիկ-զովացուցիչ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ