Երեկ Մակարավանքում էի և ականատես ու ականջալուր եղա, թե ինչպես են վանքամերձ տարածքի տաղավարներում մարդիկ հարբում և ցկցկում արևմտյան և արևելյան ռաբիզ երաժշտության հնչյունների ներքո: Շատ աններդաշնակ էր անտառը, եկեղեցին և այդ ցկցկոցը: Վանքամերձ տարածքները պետք է զերծ պահել երաժշտական աղբից: Դրանց շուրջ կարելի է կառուցել հոգևոր առողջարաններ ուր մարդիկ կապաքինվեն բնական հնչյուների,մաքուր օդի, աղոթքի, լռության և հոգևոր զրույցների միջոցով:Այսինքն վանքը պետք է վերադարձվի ժողովրդին և ծառայի նրա հոգեկան առողջությանը:


 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել