Life.panorama.am-ը գրում է.
Եվրատեսիլ երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ին և «Vitamin» ակումբի տղաները մարտի 27-ից ապրիլի 21-ը կմեկնեն Ռուսաստան ու Եվրոպա՝ promo-ակցիա իրականացնելու: Այսօր Mezzo ակումբում կայացած ասուլիսի ընթացքում հայտարարեցին Արամն ու Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:
Նրանք տեղեկացրեցին նաև, որ այս տարի Եվրատեսիլում նորամուծություն է լինելու. մրցույթի ավարտին բոլոր երկրների ներկայացուցիչները համատեղ երգ են կատարելու: Նշենք, որ Դանիա մեկնող հայկական պատվիրակության կազմը դեռևս հայտնի չէ, հայտնի է միայն, որ «Vitamin» ակումբի տղաները ողջ կազմով ուղեկցելու և աջակցելու են իրենց ընկերոջը:
Կարդացեք նաև` Արամ Mp3. Ինձ թվում է` կհայտնվենք առաջին հնգյակում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել