Յացենյուկ. Ուկրաինան չի շտապում ՌԴ-ի հետ վիզային ռեժիմի սահմանման հարցում Panorama.am-ը գրում է.

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կարծում է, որ չի կարելի ՌԴ-ի հետ վիզային ռեժիմի սահմանման հարցում շտապողականություն դրսևորել: «Իտար-տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ`այս մասին նա հայտարարել է Բրյուսելում կայացած Եվրոպական ժողովրդական կոսակցության և Եվրոպական Խորհրդի նստաշրջանի ժամանակ: 

«Այս դեպքում պետք է առաջնորդվել «7 անգամ չափել, մեկ անգամ կտրել» սկզբունքով»- ընդգծել է Յացենյուկը` հիշեցնելով, որ Ռուսաստանը անընդհատ բարձրացրել է ԱՊՀ-ի տարածքում վիզային ռեժիմի սահմանման հարցը և այս պարագայում Ուկրաինայի այս նախաձեռնությունը դժվար թե արդյունավետ լինի ՌԴ-ին զսպելու հարցում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել