Արամ MP3. Մենք չենք սխալվել երգի ընտրության հարցումPanorama.am-ը գրում է.

«Մեր երգն ունի սկիզբ, զարգացում, վերջում՝ հանգստություն, ինչպես սովորաբար լինում է ֆիլմերում: Մենք ավելի շատ շեշտը դրել ենք մարդու հոգեկան աշխարհի վրա: Երգը ստացված է, ինչի մասին են վկայում նաև այն արձագանքները, որ մենք ստանում ենք: Մենք չենք սխալվել երգի ընտրության հարցում»,- ասուլիսում ասաց «Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ին՝ խոսելով այն երգի մասին, որը պետք է ներկայացնի մրցույթում: 

Հիշեցնենք, որ Արամ MP3-ին հանդես է գալու «Not alone» երգով: Երգի խոսքերի հեղինակն է «Վիտամին» ակումբի անդամ Գարիկ Պապոյանը, երաժշտությունը գրել է Արամ MP3-ն, գործիքավորումը կատարել է Լիլիթ Նավասարդյանը: Երգի տեսահոլովակի ռեժիսորն է Գրիգոր Գասպարյանը: 

«Մենք որոշեցինք արծարծել սիրո թեման, քանի որ սերը չի ճանաչում տեղ, վայր: Փորձեցինք մի փորք օրիգինալ լինել»,- ասաց նա: 

Արամը նշեց, որ երգը գրվել է կես տարի առաջ, երբ նույնիսկ մտադրություն չեն էլ ունեցել մասնակցել մրցույթին: Իսկ թե ինչու ռիթմիկ երգ չեն ընտրել, երգիչն ասաց, որ չէին ցանկանում կրկնվել: Ինչ վերաբերում է մրցույթի ժամանակ ներկայացվող շոուին, Արամ MP3-ին ասաց, որ այն պետք է համահունչ լինի տեսահոլովակին, իր պրոֆեսիոնալիզմով չպետք է զիջի տեսահոլովակին: 

«Բոլորիս նպատակն է, որ հաջորդ տարի մրցույթն անցկացվի Հայաստանում: Դրա համար ջանք չենք խնայում: Այժմ ամբողջությամբ ընդգրկված ենք աշխատանքային պրոցեսում: Պետք է ներկայանանք լավ, թեթև: Ինձ թվում է՝ կհայտնվենք առաջին հնգյակում»,- ասաց նա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել