1. Ես սիրում եմ քո ոտքերը միայն այն պատճառով, որ ինձ գտնելու համար դրանք ջուր ու ցամաք են կտրել քամուն հակառակ:

2. Ես ցանկանում եմ քեզ հետ այնպես վարվել, ինչպես գարունն է վարվում բալենիների հետ:

3. Ես ցանկանում եմ ճաշակել արևի շողերը, որոնցով ողողված է քո սքանչելի մարմինը և քո ամբարտավան դեմքի ինքնիշխան քիթը:  

4. Ես սիրում եմ քեզ, քանի որ որոշ մութ բաներ պետք է սիրել գաղտնի կերպով:

5. Դու աննման ես ինձ համար, քանի որ ես սիրում եմ քեզ:

6. Ես սիրում եմ քեզ առանց իմանալու, թե ինչպես կամ երբ, կամ որտեղից: Ես պարզապես սիրում եմ քեզ: Ես քեզ այս կերպ եմ սիրում, քանի որ սրանից բացի, սիրելու այլ ձև չգիտեմ: Այս սիրո մեջ չկա «ես» կամ «դու»: Մեր հարաբերություններն այնքան մտերմիկ են, որ երբ ձեռքդ դնում ես կրծքիս, ինձ թվում է, թե դա իմ ձեռքն է, այնքան մտերմիկ, որ երբ ես քուն եմ մտնում, քո աչքերն են փակվում:  

7. Հնարավոր է պոկել բոլոր ծաղիկները, սակայն հնարավոր չէ կանխարգելել գարնանամուտը:

8. Լուսինը բնակվում է քո մաշկի հյուսվածքներում:  

9. Շուրջբոլորն ամեն ինչ այնքան կենդանի է, որ ես ինքս էլ եմ կենդանություն զգում: Ես կարող եմ առանց տեղիցս շարժվելու տեսնել այդ ամենը: Ես քո կյանքում եմ տեսնում այն ամենը, ինչ լեցուն է կյանքով:

10. Քո խոշոր աչքերը միակ լույսն են, որ ես ճանաչում եմ մարած համաստեղություններից:


11. Գիշերը ես երազում եմ, որ ես ու դու լինենք երկու բույս, որոնք այնքան մոտ են աճում, որ դրանց արմատները միահյուսվել են:

12. Դու լի էիր անսահման քնքշությամբ, սակայն անտարբերությունը քեզ կոտրել է:

13. Ես ողջ գիշեր քնած էի քեզ հետ: Երբ հանկարծ արթնացա ստվերում, ձեռքս քո իրանին էր դրված: Մեզ չէին կարող բաժանել ո՛չ գիշերը, ո՛չ քունը:   

14. Եթե մեզ ոչինչ չփրկի մահից, գոնե սերը պիտի փրկի կյանքից:

15. Ես կամ, որովհետև դու կաս: Դու կաս, ես կամ, մենք կանք, և սիրո շնորհիվ մենք կհարատևենք:

16. Եթե ուզում ես, զրկիր ինձ հացից, զրկիր ինձ օդից, սակայն մի զրկիր ինձ քո ծիծաղից:

17. Ես տենչում եմ լսել քո հնչուն ծիծաղը ու դիպչել հյութալի թևերիդ: Ես ցանկանում եմ ճաշակել արևի շողերը, որոնց ներքո փայլում է քո գեղեցկությունը:    

18. Ես չգիտեմ, թե ինչպես են այլոք սիրում կամ ինչպես էին մարդիկ սիրում անցյալում: Ես ապրում եմ նայելով քեզ, սիրելով քեզ:

19. Սերը պետք է աստղերի պես շողշողա և համբույրների պես անվերջ լինի:   

20. Տեսածս բոլոր բաներից միայն քեզ եմ ուզում անվերջ տեսնել, միայն քեզ եմ ուզում շոյել: Ես սիրում եմ քո զրնգուն ծիծաղը: Ես հուզվում եմ, երբ քեզ տեսնում եմ քնած վիճակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել