Այս երգչուհին, ինչպես շատերը կվկայեն, մեծացել է մեր հանդիսատեսի աչքի առաջ: Փոքրիկ Մարին մանուկ հասակում միշտ էր մեր էկրաններին էր, բայց տևական ժամանակ է՝ երգչուհին հանդես չի գալիս նորություններով և տեսահոլովակներով:

ArmStar.am-ն այս անգամ զրուցել է «կորած» երգչուհու հետ էկրաններին երևալու, սպասվող նորությունների, տատիկի խորհուրդների, սիրո խոստովանության և շատ այլ հարցերի մասին:

Ու՞ր է կորել երգչուհի Մարին

Մի պահ կորել եմ, բայց մի քանի ամսից հայտնվելու եմ և միանգամից շատ-շատ նորություններով: Արդեն սկսվել են աշխատանքները, բայց քանի որ մեծ նախագծեր են սպասվում  այժմ շատ չեմ խոսի, բայց Մարին կրկին հայտնվելու է բեմում որպես երգչուհի :

Ո՞րն է երաժշտական դադարի պատճառը:

Յուրաքանչյուր երգչուհի իր կյանքում որոշ դադարներ պետք է ունենա, քանի որ հետաքրքիր չէ, երբ միշտ էկրաններին է, դա հոգնեցնող է: Այժմ ուսմանս ավելի եմ ուշադություն դարձնում, քանի որ ավարտում եմ այս տարի, բայց դրա հետ մեկտեղ սկսել եմ  կրկին աշխատել: Մոտ երկու ամսից արդեն կներկայանամ իմ հանդիսատեսին:

Ասացիք, որ երգչուհին պետք է հեռանա բեմից, որ չհոգնի, Ձեզ մոտ կա՞ր այդ հոգնածությունը, թե՞ ներկայիս  միօրինակությունը  ստիպեց Ձեզ  երաժշտական դադար տալ:

Բեմից ես երբեք չեմ կարող հոգնել : Բեմն իմ կյանքն է: Երեք տարեկանից բեմում եմ : Տևական ժամանակի դադարները չեն նշանակում, որ ես հոգնել եմ , պարզապես նշանակում է, որ կոնկրետ ասելիք չունեմ, իսկ երբ ասելիք չեմ ունենում, չեմ սիրում երևալ:

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել